Ռուսաստանի իշխանությունները ավելի հաճախ են ստիպում աֆրիկացի ուսանողներին և երիտասարդ աշխատանքային միգրանտներին պայմանագրեր կնքել պաշտպանության նախարարության հետ՝ սպառնալով չերկարաձգել ուսանողական և աշխատանքային վիզաները, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։ Բանակում ծառայելու համար այս եղանակով ներգրավված օտարերկրացիներին ուղարկում են նաև Խարկովի մարզում մարտերին մասնակցելու։
Ինչպես նշում է գործակալությունը, նմանատիպ պրակտիկա նախկինում կիրառել են վագներականները։ Լրագրողների զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժման հենց սկզբից ստիպել է միգրանտներին և օտարերկրյա ուսանողներին մասնակցել պատերազմին։ Նրա խոսքով՝ նման զինվորականները հատկապես մեծ կորուստներ են կրում, քանի որ նրանց ավելի հաճախ օգտագործում են ռիսկային հարձակողական գործողությունների համար՝ պաշտպանելու Ռուսաստանի զինված ուժերի ավելի պատրաստված ստորաբաժանումներին:
Ուկրաինական հետախուզության պնդմամբ՝ Ռուսաստանը գլոբալ արշավ է իրականացնում օտարերկրյա վարձկաններ հավաքագրելու համար առնվազն 21 երկրներում՝ ներառյալ աֆրիկյան մի քանի երկրներում։